«Արևմտյան» արժեհամակարգը երևի այն է, որ երկրում ձևավորվում է Հանրային Խորհուրդ, որտեղ գեթ մեկ մարդ չկա, ով իշխանությանն իսկապես ընդդիմախոս է, և ո՛չ թե պասերով խաղալու հակումով մի քիչ դեմ են, մի քիչ կողմ։
Հանրային Խորհրդի նշանակությունը հանրային համերաշխության նպատակով հասարակական տարբեր շերտերի լավագույն ներկայացուցիչների միջոցով իշխանության վրա հանրային ճնշման արդյունավետ և ինստիտուցիոնալ գործիք ունենալն է։ Իսկ Հայաստանում այն վերածվել է Նիկոլի անձնական խորհրդի, որտեղ հավաքվել են բացառապես իշխանության ճաշակով և ցանկությամբ մարդիկ, որոնց ո՛չ գաղափարն է հայտնի, ո՛չ կենսագրությունը ու ո՛չ էլ նրանց նկատմամբ հանրային վստահություն գոյություն ունի։
Եթե կա վստահություն, ապա բացառապես իշխանական շրջանակների։
Իսկ սա բերում է հակառակ դաշտի արմատականանցման։
Իսկ ռադիկալիզմը համաձայնեք լավագույն բանը չէ։
Այն, ինչ նկարագրեցի, որը կա այսօր Հայաստանում, բացարձակապես ժողովրդավարության և արևմտյան ժողովրդավարական արժեքների մասին չէ։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.
Ժողովրդավարությունը չշփոթել լիբերալիզմի հետ։